3064 դիտում
19:07 13-11-2015
Արտահանվել է 68 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Նոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 68 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 900 տոննայի դիմաց։
Այդ թվում` արտահանվել է 10 500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5870 տոննայի դիմաց, 980 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 տոննայի դիմաց, 210 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 63 տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 10 100 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1965 տոննայի դիմաց, 2770 տոննա բողկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 750 տոննայի դիմաց, 1450 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 880 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Իրանի Իսլամական Հանրապետություն։
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
16:01 14-07-2015
Հայաստանից արտահանվել Է 43.400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
1147 դիտում
17:35 22-06-2015
Հունիսի 22-ի դրությամբ արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ – բանջարեղեն
2282 դիտում
14:54 06-07-2015
Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»