2663 դիտում
20:55 13-11-2015
Ռեստորանահյուրանոցային համալիրում հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման պատճառը եղել են աղցանները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է ռեստորանահյուրանոցային համալիրում հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թունավորման աղբյուրը. մատուցված որոշ աղցանների մեջ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն:
Նախնական քննությամբ պարզվել է, Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել հարսանեկան արարողություն, որի ժամանակ մատուցվել են ընկերության խոհանոցում պատրաստված աղցաններ։
Նշանակված փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ «Հավի մսով», «Հազարի տերևներով և լոլիկով» ու «Տապակած սմբուկով և նռան հատիկներով» աղցանների մեջ առկա է եղել Ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն, որն էլ հարսանյաց հանդեսի մի շարք մասնակիցների մոտ առաջացրել է սննդային թունավորում։
Քրեական գործով պարզվել է, որ նշված համալիրում սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի անվտանգության համար պատասխանատու անձ է հանդիսացել ՍՊ ընկերության տնօրենը։ Մասնավորապես՝ ռեստորանի սննդամթերքի ձեռքբերման աշխատանքերի հարցերով զբաղվել է ընկերության տնօրենը։
Բացի այդ, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով նրա վրա դրվել է նաև սննդի շղթայի օպերատորի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձի պարտականությունները, այն է՝ «Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.01.2011թ. թիվ 34-Ն որոշմամբ և «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնները ու նորմերը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2001թ. թիվ 961 հրամանով սահմանված պահանջների պահպանելը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա. Հայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
101987 դիտում
13:12 12-08-2018
Արտակարգ դեպք «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում․ գիշերային թիթեռնիկին թեժ գիշերից հետո ծեծել ու թալանել են
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»