211652_close_icon
views-count20723 դիտում article-date 21:49 13-11-2015

Անգլիայի օդանավակայանում վայրէջք է կատարել աշխարհի ամենամեծ օդանավը. ֆոտոշարք, տեսանյութ

Անգլիայի Ռոբին Հուդի անվան օդանավակայանում վայրէջք է կատարել աշխարհի ամենամեծ` Aн 225 օդանավը: Այս մասին հայտնում է BBC-ն: Ընդամենը մեկ օրինակով գոյություն ունեցող հսկա օդանավի յուրաքանչյուր չթիչքը գրավում է հասարակության ուշադրությունը: Նշենք, որ Aн 225 «Мрия» օդանավը ստեղծվել է դեռևս Խորհրդային Միությունում` 1988 թ-ին` ուկրաինական մեխանիկական գործարաններից մեկում` Անտոնովի կոնստրուկտորային բյուրոյում: Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1988 թվականին: Ан 225 «Мрия»-ն (ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «երազանք») համարվում է ամենածանր բեռնատար ինքնաթիռը, որը երբևէ երկինք է բարձրացել: Թռիչքային ամենածանր քաշը կազմել է 640 տոննա: Օդանավի քաշը կազմում է 285 տոննա: Օդանավը նախատեսված է եղել տեղափոխելու «Буран» տիեզերանավը: Aн 225-ը Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող Դոնկաստեր-Շեֆիլդ քաղաքի Ռոբին Հուդի անվան օդանավակայան էր ժամանել Ուկրաինայից: Սա միակ օդանավակայանն է, որտեղ թռիչքուղու երկարությունը կազմում է մոտ 3 կմ, ինչը անհրաժեշտ է հսկա օդանավին` վայրէջք կատարելու համար: Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր