1425 դիտում
08:04 14-11-2015
Հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատվելու է առնվազն 10-ով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները նախատեսում են հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատել առնվազն տասով։ Այսինքն, ներկայիս 131-ի փոխարեն հաջորդ գումարման Աժ-ն առավելագույնը 121 պատգամավոր է ունենալու։
«Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 1-ին կետում ֆիքսված Է, որ Ազգային ժողովը կազմված Է առնվազն 101 պատգամավորից։ Այս օրերին քաղաքական և մասնավորապես իշխանական շրջանակներում բավական մտահոգ քննարկում են պատգամավորների քանակն առնվազն 10-ով կրճատելու որոշումը։ Առանց այն էլ, գործող պատգամավորներից շատերի ճակատագիրը խիստ մշուշոտ Է։
Ավելին, ՀՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ– ի մի շարք պատգամավորներ, ովքեր ԲՀԿ-ում տեղի ունեցած փետրվարյան ցնցումներից հետո շտապեցին լքել այդ կուսակցությանը, ընդհանրապես չեն պատկերացնում, թե իրենք որ կուսակցության ցուցակ կարող են խցկվել»,–հավելել է թերթը։
Նմանատիպ նյութեր
11061 դիտում
22:54 18-10-2017
Հայաստանում բնակչության թիվը կրճատվելու է. ՄԱԿ հետազոտություն
6268 դիտում
10:17 10-03-2017
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի պատժաչափի կրճատվելու արդյունքում. «Ժողովուրդ»
10825 դիտում
10:35 16-06-2017
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալների հաստիքները կրճատվելու են. Բաղմանյանն ու Գալստյանը այլ աշխատանքի են անցնելու. «Փաստ»
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»