1758 դիտում
09:07 14-11-2015
Մակեյանը փոշմանել է և չի մեկնել մարզեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ Պետրոս Մակեյանը փոշմանել է ու հավելում.
««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությամբ զբաղվող գործիչների հետ երեկ չի մեկնել մարզեր: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հեռուստատեսային ուղիղ եթերում կազմակերպվող այդ «ռեալիթի շոուին», ի թիվս այլ ընդդիմադիրների, մասնակցելու է նաեւ Պետրոս Մակեյանը: Սակայն «ռեալիթի շոուի» երեկվա՝ առաջին օրվա եթերի սկսվելուց հետո պարզվել է, որ նա մտափոխվել է: Մակեյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր որոշումը փոխելու քայլը:
«Այն մարդկանց, որոնք ընդգրկված են քարոզչական խմբում, ես չեմ ճանաչում, ինչու պետք է քարոզչություն անեմ մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում, կարող է՝ քարոզչության ժամին իրենք ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում: Եթե թիմ չեղավ, ապա քո ասելիքը տեղ չի հասնելու: Կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե քարոզարշավն իրականացնենք բոլորով, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխությանը»:
Նմանատիպ նյութեր
2482 դիտում
14:42 29-11-2014
Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր. ֆոտոշարք
3690 դիտում
10:05 26-03-2020
«Իմ քայլի» պատգամավորները կարծես փոշմանել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1201 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
976 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»