211652_close_icon
views-count1974 դիտում article-date 09:54 14-11-2015

Երբ ՀԱԿ-ը սնվում էր ԲՀԿ-ից, չէր վստահում ՕԵԿ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՀԱԿ ներկայացուցիչները միշտ փորձել են իրենց հեռու պահել ՕԵԿ-ից, սակայն երեկ տված հարցազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն խոսել է Սահմանադրության հանրաքվեի շրջանակում ՕԵԿ հետ հնարավոր համագործակցության մասին, միաժամանակ բացառելով ԲՀԿ հետ համագործակցությունը, քանի որ փետրվարի 12-ի իրադարձություններից հետո իրենք չեն վստահում ԲՀԿ-ին: Երբ ՀԱԿ-ը սնվում էր ԲՀԿ-ից, չէր վստահում ՕԵԿ-ին և բացառում էր որևէ համագործակցություն: Հիմա հակառակն է, սակայն սա չի նշանակում, որ ՀԱԿ-ը սկսել է ֆինանսավորվել ՕԵԿ-ից, որովհետև եթե ֆինանսավորվեր, ապա Լևոն Զուրաբյանը անմնացորդ սեր կխոստովաներ Արթուր Բաղդասարյանին»:

Նմանատիպ նյութեր