211652_close_icon
views-count2370 դիտում article-date 12:02 14-11-2015

Փարիզի ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ՏԿԱԻՆ

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ միաժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի շրջանում, ըստ նախնական տվյալների՝ ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքը: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ: Կապ է հաստատվել նաև Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրեց, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր