1769 դիտում
22:00 14-11-2015
Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է աշխարհի բարօրության, ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այդ մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Այսօր, երբ մեր ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության օրերին Մուսալեռան ինքնապաշտպանության 100-ամյակը և երախտագիտությամբ հիշում իր զավակների փրկվելը ֆրանսիական նավատորմի կողմից, մենք շնորհակալության հետ մեկտեղ Մեր ու հավատավոր Մեր ժողովրդի անունից վշտակցություն ու ցավակցություն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, Ֆրասիայի եղբայր ժողովրդին:
Խստորեն դատապարտում ենք անմեղ ֆրասիացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է ողջ մարդկության, աշխարհի բարօրության, մարդկանց ու ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ: Հավատում ենք, որ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիո ժողովուրդը պիտի հաղթահարի ստեղծված իրավիճակն ու կորստյան ցավը և պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչության դեմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկության կյանքը նման եղեռնագործություններից ու ոճրագործություններից», ասված է Կաթողիկոսի ցավակցական գրում:
Վեհափառ Հայրապետն հայցել է Երկնավոր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին, մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին և շուտափույթ առողջություն` ահաբեկչություններից տուժածներին:
Նմանատիպ նյութեր
2373 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր