Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են աշխատանքը՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփումների իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք աշխատանքն ամերիկյան կողմի հետ առաջին հերթին մեր երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ, որոնց վիթխարի վնաս է հասցվել (ԱՄՆ) նախորդ վարչակազմի օրոք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ շփումներին։
«Նախագահը լիովին բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ օպերավորեն կկազմակերպվի»,- ասել է նա ճեպազրույցում։