1487 դիտում
12:56 16-11-2015
«Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին եւ դրանից հետո <<Արցախյան օրերը Մոսկվայում>> ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին, տեղեկացնում է ԼՂՀ նխագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ <<Արցախյան օրերը Մոսկվայում>> անցել են բարձր մակարդակով` կարեւորելով դրանց նշանակությունը մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտները ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու, Սփյուռք-Արցախ փոխգործակցությունն ամրապնդելու տեսանկյուններից:
Միջոցառումներին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական եւ մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի հազարավոր անդամներ:
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
10:53 14-11-2015
Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված տոնական համերգին
5542 դիտում
12:48 22-12-2017
Երևանյան ջազի շունչը Մոսկվայում. գալա-համերգ` «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում
3829 դիտում
11:27 28-01-2017
Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունը. Բակո Սահակյան
Այս բաժնից
769 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
769 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
973 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր