3071 դիտում
16:22 16-11-2015
Կենտրոնական բանկը ԵԱՏՄ-ին և ՍԴ-ին նվիրված 2 հուշադրամ է դրել շրջանառության մեջ
ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները:
[img]/ups/images/0239760001447674667178750.jpg[/img]
Անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը՝ արծաթ 9250: Տրամագիծը՝ 38,61 մմ, քաշը՝ 33,6 գ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ատամնավոր, տպաքանակը՝ 300 հատ: Դիմերեսին՝ ՀՀ զինանշանը, դարձերեսին` ԵԱՏՄ պատկերանիշը` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
[img]/ups/images/031589100144767484767457.jpg[/img]
Անվանական արժեքը՝1000 դրամ: Մետաղը և հարգը՝ արծաթ 925: Տրամագիծը՝ 40,0 մմ, քաշը՝ 33,6 գ, որակը՝ պրուֆ: Դրամաշուրթը՝ ատամնավոր, տպաքանակը՝ 500 հատ: Դիմերեսին ՀՀ զինանշանն է, հայկական զարդանախշ: Դարձերեսին՝ ՀՀ սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը և Ֆեմիդա աստվածուհու քանդակը: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
12:36 02-10-2019
ՀՀ կենտրոնական բանկը նոր հուշադրամ է դրել շրջանառության մեջ
1881 դիտում
13:17 25-03-2021
ԿԲ-ն երեք հուշադրամ է դրել շրջանառության մեջ
1054 դիտում
17:18 06-09-2024
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամ
Այս բաժնից
490 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
2797 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը