211652_close_icon
views-count3658 դիտում article-date 23:35 16-11-2015

ֆրանսիական ռազմածովային նավատորմի «Շարլ դը Գոլ» ավիակիրը կմոտենա Սիրիայի ափերին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հինգշաբթի Սիրիայի ափերին կմոտենա ֆրանսիական ռազմածովային նավատորմի «Շարլ դը Գոլ» ավիակիրը: Ֆրանսիայի իշխանություններն անպատասխան չեն թողել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները: Ֆրանսիական ավիացիան երեկ երեկոյան ռմբակոծել է «Իսլամական պետության» դիրքերը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Վերսալում կայացած երկրի խորհրդարանի համագումարի բացմանը հայտնել է, որ Ֆրանսիան արմատական իսլամիստների դեմ պատերազմի մեջ է գտնվում: Ահաբեկիչները սպառնում են ոչ միայ Ֆրանսիային, այլ ամբողջ աշխարհին, նշել է Օլանդը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից զոհվել է 129 մարդ:

Նմանատիպ նյութեր