211652_close_icon
views-count2099 դիտում article-date 16:51 22-11-2015

Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը երկուշաբթի կմիանա «ԻՊ»-ի դեմ պայքարին

Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը մոտեցել է արդեն Սիրիայի ափերին և պատրաստ է միանալ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Հիշեցնենք, որ նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով կար 129 զոհ: Ֆրանսիայի նախագահը հայտնել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միասնական պայքարի մասին: Երկուշաբթի` նոյեմբերի 23-ին «Շառլ դե Գոլ» ավիակիրը կմիանա «ԻՊ»-ի դեմ պայքարին:

Նմանատիպ նյութեր