1985 դիտում
08:04 17-11-2015
ՀԷՑ-ում 30 տոկոսով կրճատվել են ընկերության ղեկավար կազմի աշխատավարձերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը անդրադարձել է ՀԷՑ-ի նոր տնօրինությանն ու նրանց աշխատաոճին.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինոթյունը սկսել է վերանայել ընկերության աշխատավարձային ֆոնդը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ արդեն իսկ 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը։ Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի մասին է։
Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե այս ճանապարհով ՀԷՑ-ը կոնկրետ որքան գումար է խնայել, բայց ակնհայտ է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների, իսկ տարվա կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Եվգենի Բիբինը, այդպես էլ չգաղտնազերծեց, թե որքան աշխատավարձ է ստանում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա ամսական աշխատավարձը կազմում էր տասը միլիոն դրամ։ Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունն այսպես շարունակի, ապա մի քանի ամսից կարող է կտրուկ ավելացնել ընկերության եկամտաբերությունը»։
Նմանատիպ նյութեր
5226 դիտում
10:35 24-08-2018
Բանակում սպաների աշխատավարձերը կրճատվել են. «Իրավունք»
2179 դիտում
09:49 26-09-2020
Հայաստանում բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»