211652_close_icon
views-count4777 դիտում article-date 08:42 17-11-2015

Վահրամ Բաղդասարյանը որոշել է պատգամավոր դարձնել փեսային. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթին հայտնի է դարձել, որ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին և սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ազգային ժողովի պատգամավոր և կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ: «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանը՝ «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից: «Էս իմ թաղն է, իմ տարածքն է: Պետության գլխավոր դատախազն է իմ մեջքին, ինչ ուզեմ կանեմ»,-հայտարարել էր նա», գրել է թերթը:

Նմանատիպ նյութեր