1142 դիտում
22:45 17-11-2015
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի» պատվիրակության հետ
Նոյեմբերի 17-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունեց գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» պատվիրակությանը, որը գլխավորում էր հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար՝ դկտ. Ռայնհարդ Քրումը:
Շնորհավորելով Հարավային Կովկասում հիմնադրամի գործունեության 20-ամյակը, ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց կազմակերպության գործունեությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և սոցիալական հավասարության խթանմանը` քաղաքական երկխոսության, կրթության և ուսումնասիրությունների միջոցով:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային համագործակցության առնչությամբ, անդրադարձան ինտեգրացիոն տարբեր գործընթացներին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարներին:
Ռայնհարդ Քրումի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերն ու դրանց հակադրվելու նպատակով շփման գծի ու սահմանային շրջաններում ադրբեջանական կողմի շարունակվող սադրիչ գործողությունների հետևանքները բանակցային գործընթացի վրա:
Հանդիպմանը Հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանում իրենց գործունեության տարբեր ասպեկտներին և առաջիկա ծրագրերին:
Տեղեկանք. Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որի գործունեության առանցքում սոցիալական ժողովրդավարության սկզբունքներն են: Այն հիմնվել է 1925թ. և կրում է ժողովրդավարական հիմունքներով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի` Ֆրիդրիխ Էբերտի անունը: Հիմնադրամի կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոննում, մասնաճյուղեր կան աշխարհի շուրջ 90 երկրներում:
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
22:30 17-03-2023
Խորհրդարանը հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և արտասահմանյան գերմանալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչների
4450 դիտում
22:07 13-02-2020
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման մասնակիցների հարցերին. Ուղիղ
905 դիտում
21:31 06-02-2023
Արարատ Միրզոյանը հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1084 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
652 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը