1030 դիտում
20:59 18-11-2015
Անձրևատար համակարգը եղել է մաքուր և գործել է անխափան. Երևանի քաղաքապետարան
Նախօրեին տեղացած անձրևի ժամանակ մայրաքաղաքի Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում ջրերի կուտակվելու մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ ջրերի ժամանակավոր կուտակումը մայրաքաղաքի նշված հատվածում ամենևին կապ չունի անձրևատար համակարգի խցանման կամ վատ գործելու հետ:
Ջրերի կարճ ժամանակով կուտակում տեղի է ունեցել կոյուղատար համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով, ինչը, «Երևանջուր» ՓԲԸ օպերատիվ արձագանքման արդյունքում արագ վերացվել է:
Ինչ վերաբերում է անձրևատար համակարգին, ապա այն եղել է մաքուր վիճակում և գործել է անխափան:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
6469 դիտում
16:32 13-06-2017
Երևան. իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրևատար համակարգը դիմացավ քննությանը. Վեոլիա Ջուր
9230 դիտում
22:13 20-04-2016
«Մեր էրեխեքը սաղից լավն են՝ մաքուր չիստակռովնի, պառոդնի մաքուր հայեր են». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար