6472 դիտում
16:32 13-06-2017
Երևան. իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրևատար համակարգը դիմացավ քննությանը. Վեոլիա Ջուր
Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, մայրաքաղաքի անձրևատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ երեկվա տեղատարափ անձրևի ժամանակ Վեոլիա Ջուր ընկերության կողմից շահագործվող համակարգը դիմացավ քննությանը:
Ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երևանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարեւանությամբ: Առաջին հասցեում` ջրերի կուտակումը տևել է ընդամենը 15 րոպե, քանի որ եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբը եղել է կազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանի ղեկավարությամբ արագորեն վերացրել ջրի կուտակումները: Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթեւեկը:
Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրևի հորդառատությամբ: Անձրեւաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրեւատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ կուտակումները:
Այդ ժամերին տարածքի համար պատասխանատու «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի գլխավորությամբ աշխատել են արտակարգ ռեժիմով, անընդհատ մաքրելով դեպի «Մետրոպոլ» հյուրանոց ձգվող գետնուղու անձրեւատարների ճաղավանդակները, այդկերպ ապահովելով ջրերի արագ հեռացումը: Իրավիճակն այստեղ կարգավորվել է 23.00-23.30-ին:
Ընկերության սպասարկման մյուս տարածքներում առանձնապես լուրջ խնդիրներ չեն առաջացել: Այո, եղել են ջրերի կուտակումներ որոշ փողոցներում, սակայն դա նման իրավիճակում անխուսափելի է, եւ բնորոշ է ոչ միայն Երեւանին:
Ջրամատակարար-քաղաքապետարան ակտիվ համագործակցության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել ու զարգացել է Երեւանի անձրեւատար համակարգը: Լուծվել են խնդիրները Երեւանի մի քանի տասնյակ վայրերում, որտեղ դեռեւս ոչ շատ վաղուց անձրեւաջրերի կուտակումները սովորական երեւույթ էին: Այստեղից էլ երեկվա միանգամայն կառավարելի վիճակը նման հորդ անձրեւի դեպքում:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով եղանակային կանխատեսումներն ու նոր հորդ անձրեւների հավանականությունը առաջիկա օրերին, Վեոլիա Ջուրը ներկայումս նորից ակտիվորեն մաքրում է անձրեւատարները, «Սանիտեքի» աջակցությամբ այնտեղից հեռացնում աղբը, կոտրված ճյուղերն ու տերեւները ու նախապատրաստում համակարգը նոր փորձությունների:
[b]Վեոլիա Ջուր
[/b]
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
20:59 18-11-2015
Անձրևատար համակարգը եղել է մաքուր և գործել է անխափան. Երևանի քաղաքապետարան
1462 դիտում
18:30 18-12-2018
Այստեղից «երևում է» ողջ համակարգը. ավարտվել է Վեոլիա Ջուր ՓԲԸ կառավարման կենտրոնի ձևավորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1165 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը