211652_close_icon
views-count2887 դիտում article-date 10:54 19-11-2015

Բելգիական ԶԼՄ-ները հրապարակել են Սեն-Դենիի մահապարտ-ահաբեկիչ կնոջ լուսանկարը

Բելգիական DH թերթը հրապարակել է ոմն Հասնի Աիթբուլահսենի լուսանկարը, ով ենթադրաբար եղել է ֆրանսիական Սեն Դենի քաղաքում ոստիկանության օպերացիայի ժամանակ իրեն պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը, փոխանցում է Gazeta.ru-ն: Թերթի տվյալներով՝ կինը 26 տարեկան էր և տարված էր ջիհադով, իսկ Սիրիա մեկնելու իր ծրագրի մասին հայտնել էր սոցցանցի միջոցով: Նա նաև մասնակից էր եղել նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչություններին:

Նմանատիպ նյութեր