211652_close_icon
views-count1234 դիտում article-date 14:30 19-11-2015

Իր հսկողությանը հանձնված ավտոմեքենայից գողացել է չորս անիվները, գազի բալոնը և վաճառել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ 1984 թ. ծնված Մարտիրոս Ե.-ն իրեն պատկանող «ՎԱԶ 21013» մակնիշի ավտոմեքենան կայանել է Գևորգ Դ.-ի տան բակում` վերջինիս գիտությամբ, որպեսզի նա հսկի, սակայն Գևորգ Դ.-ն ավտոմեքենայից գողացել է չորս անիվները, գազի բալոնը և վաճառել անհայտ անձանց: Վնասի չափը պարզվում է: Գևորգ Դ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր