2135 դիտում
09:36 27-02-2014
«Գառնիի Սուրիկի լավաշ»-ի արտադրամասը հնարավոր է փակվի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկությունը գազի և էլեկտրաէներգիայի μարձր սակագների պատճառով հայտնվել է ծայրահեղ վիճակում:
Ձեռնարկության տնօրեն Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ հայտարարելով, որ առաջիկայում հնարավոր է արտադրամասը փակվի:
Ավելին՝ ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պարտք է մնացել դեկտեմբեր ամսվա սպառած գազի վարձը:
«Դժվարանում ենք մուծել: Նման դժվարություն ես չէի ունեցել: Եթե այսպես շարունակենք արտադրամասն էլ չի կարող աշխատել: Արդեն մի քանի ամիս է,ինչ վնասով ենք աշխատում: Մի կողմիցէլ վարկերն են: Կփակվի երևի արտադրությունը»,- հուսահատված հայտնեց Ս.Հակոբյանը: Զրույցի ավարտին տնօրենից տեղեկացանք նաև, որ այս ընթացքում մի քանի աշխատակիցների արդեն ստիպված է եղել կրճատել:»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը