1735 դիտում
18:02 19-11-2015
Տեղի կունենա «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 75-ամյակին նվիրված գիտական նիստ
Նոյեմբերի 20-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի կունենա «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 75-ամյակին նվիրված գիտական նիստ: Հանդեսը հիմնվել է 1940 թվականի նոյեմբերին, որպես Արմֆանի՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի օրգան:
1940-1943 թթ. կոչվել է «Տեղեկագիր հասարակական գիտությունների», որը հետագայում անվանվեց «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդես: Տարբեր ժամանակներում այն խմբագրել են ակադեմիկոսներ Ա. Կարապետյանը, Մ. Ներսիսյանը, Հ. Օրբելին, Գ. Աբովը, Ծ. Աղայանը, Վ. Միքայելյանը և ուրիշներ:
Առաջին հասարակագիտական պարբերականն է, որտեղ իրենց գիտական հոդվածներն են հրապարակել ժամանակի հայտնի գիտնականները՝ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Սրբուհի Լիսիցյանը, Գրիգոր Ղափանցյանը, Բորիս Պիոտրովսկին, Աշոտ Հովհաննիսյանը, Արսեն Տերտերյանը, Ստեփան Մալխասյանցը և այլ նշանավոր գիտնականներ։
Հանդեսում տպագրվում են պատմության, գրականության, լեզվաբանության, փիլիսոփայության, իրավունքի, տնտեսագիտության, վիմագրության, արևելագիտության, ազգագրության, կովկասագիտության և այլ բնագավառների գիտնականների ուսումնասիրությունները։
Գիտական հանդեսն այսօր խմբագրում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
487 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
559 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
508 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա