984 դիտում
17:14 18-10-2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, կմեկնարկի «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:
Գիտաժողովին օրհնության խոսք կուղղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը:
Գիտաժողովի երկու նիստերի ժամանակ՝ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերը. դասեր 100-ամյա հեռավորությունից» և «Արժևորումներ պատմաիրավական և քաղաքական տեսանկյունից», զեկույցներով հանդես կգան անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:
Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքում:
Մամլո հաղորդագրությանը կից ուղարկում ենք եռօրյա գիտաժողովի ծրագիրը:
18.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Նմանատիպ նյութեր
931 դիտում
11:08 14-07-2022
Արցախյան բարբառին նվիրված գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»