57751 դիտում
20:20 19-11-2015
Մահվան ելքով վրաերթ «Շանգրի Լա» խաղատան դիմաց. մահացածը հարվածի արդյունքում 51 մետր շպրտվել է. վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` նոյեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին` «Շանգրի Լա» խաղատան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, հետիոտնը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական ` դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև Կոտայքի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ս.Սեդրակյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` վրաերթ կատարած վարորդին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի ենթարկվածը հարվածի արդյունքում 51 մետր շպրտվել է:
***
22:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] Կոտայքի ոստիկաններն ու քննիչները պարզել են. մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 15 շենքի բնակիչ, 45-ամյա Արտյոմ Խաչատրյանը:
Կոտայքի բաժնի ոստիկանները, Կոտայքի քննչական բաժնի քննիչները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 41-ամյա Էդմոն Քարիմյանը, ով ոստիկանների և քննիչների բացատրական աշատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած Opel մակնիշի 932 OP 61 համարանիշի ավտոմեքենայով: [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+