211652_close_icon
views-count4824 դիտում article-date 23:45 19-11-2015

Բեքհեմը աճուրդի կհանի 160 հազար դոլարանոց բացառիկ Range Rover-ը

Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` Դևիդ Բեքհեմի Range Rover Sport 4X4 բացառիկ մեքենան դեկտեմբերին աճուրդի կհանվի։ Ինչպես նշում է The Telegraph-ը, 160 հազար դոլար արժողությամբ շքեղ ամենագնացը բացառիկ է նրանով, որ ներսից ու դրսից ամբողջովին ձևափոխվել է, որի համար մարզիկը ծախսել է 100.000 դոլարից ավելի գումար: Բրիտանական պարբերականը հավելում է, որ մեքենայի վաճառքը կազմակերպվելու է դեկտեմբերի 5-ին` Classic Car Auctions աճուրդի տան կողմից։ Նշվում է նաև, որ մեքենան 2007 թ-ի արտադրության է և ֆուտբոլիստը անցել է տրանսպորտային միջոով ընդամենը 100 հազար կմ ճանապարհ: Լոտի նախնական գինը 25 հազար ֆունտ ստեռլինգ կկազմի:

Նմանատիպ նյութեր