211652_close_icon
views-count1131 դիտում article-date 11:58 20-11-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կատարած աշխատանքային հերթական շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով տեղերում իրականացված աշխատանքներին: Քաղաքապետը նաև շրջել է բակային տարածքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց կողմից առաջադրվող խնդիրներն ու առաջարկությունները: Անդրադառնալով բնակիչների կողմից բարձրացվող հարցերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջաններում արդեն իսկ գույքագրված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, դրանք բոլորն էլ աստիճանաբար լուծումներ են ստանալու: Բնակիչները ողջունել են քաղաքապետարանի կողմից որդեգրած քաղաքականությունն ու ցուցաբերվող մոտեցումը՝ հատկանշելով վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի` իրենց համար արդեն իսկ նկատելի համաչափության պահպանումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի ծայրամասային համարվող վարչական շրջաններում հետևողականորեն շարունակվելու են նախանշված բոլոր ծրագրերը: «2015թ.-ի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված աշխատանքները հիմնականում արդեն մոտենում են ավարտին, և կարող եմ ասել, որ բոլոր այն խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էինք մեր առջև, ավարտին ենք հասցրել: Այս աշխատանքները լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին, և մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում: Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք ընդլայնել նաև իրականացվող աշխատանքների ծավալները, որպեսզի օր առաջ ավարտին հասցնենք բոլոր այն ծագրերը, որոնք ներկայացրել ենք մեր բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով վարչական շրջաններում դեռևս իրականացվող աշխատանքների ընթացքը` վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և առաջիկա օրերին արդեն կավարտվեն:

Նմանատիպ նյութեր