211652_close_icon
views-count1027 դիտում article-date 13:20 20-11-2015

Աթենքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Նոյեմբերի 18-ին Աթենքի Պատերազմի թանգարանում Հունաստանի նախկին դեսպանների «Դիվանագետների շրջանակ» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հունական դիվանագիտական, զինվորական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր խոսքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային տարբեր ատյաններում գործադրվող ջանքերը` Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, պատվավոր դեսպան Մանոս Մեգալոկոնոմոսը բանախոսեց «Կենսական տարածք և ցեղասպանություն» թեմայով: Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտը, իսկ Հունաստանի ԱԳՆ Իրավաբանական վարչության նախկին պետ Վասիլիս Պատրոնասը խոսեց Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին:

Նմանատիպ նյութեր