«Ռեալ»-«Բարսելոնա». Բենզեմայի մասնակցությունը հարցականի տակ է
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը «Բարսելոնայի» հետ սուպերկլասիկոյին առայժմ հարցականի տակ է:
Թեպետ երեկ ֆրանսիացի ֆուտբոլիստը լիարժեք մասնակցել է մարզմանը, սակայն դեռ 100 տոկոսով պատրաստ չէ:
Նշվում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Բենզեմայի փոխարեն կարող է խաղադաշտ մտցնել Իսկոյին կամ Խամեսին:
Արքայական ակումբի բժիշկները մտավախություն ունեն, որ Բենզեման կարող է խորացնել վնասվածքը, որի պատճառով բաց էր թողել հոկտեմբերի մեծ մասն ու նոյեմբերի սկիզբը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:15-ին: