211652_close_icon
views-count3456 դիտում article-date 20:27 20-11-2015

Մալիում բոլոր պատանդներն ազատ են արձակվել. կան բազմաթիվ զոհեր

Աֆրիկյան Մալիի Բամակո քաղաքի Radison Blu հյուրանոցի բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է BBC-ն: Այս պահին հայտնի է 27զոհի մասին, որոնց թվում է բելգիացի դիվանագետ Ժոֆրեյ Դյուդոնը: Russia Today-ը փոխանցում է այդ երկրի անվտանգության հարցերով նախարարի հայտարարությունը, որի համաձայն` Radison Blu հյուրանոցում այլևս պատանդներ չկան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալիի անվտանգության ուժերի ձեռնարկած գործողության արդյունքում հաջողվել էր մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցից ազատ արձակել 170 պատանդներից առնվազն 20 հոգու: Ավելի վաղ հայտնի էր, որ պատանդերից 10-ին հաջողվել է ազատ արձակել, սակայն 3 հոգի էլ սպանվել են: [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/20/70890/]Հիշեցնենք,[/url] որ բարձրակարգ հյուրանոցը զինված հարձակման էր ենթարկվել ահաբեկիչների կողմից: Հյուրանոցը գտնվում է Բամակոյի կենտրոնական մասում: Պատանդ էր վերցվել շուրջ 170 մարդ, որոնցից 140-ը հյուրեր էին, իսկ 30-ը՝ հյուրանոցի աշխատակիցներ:

Նմանատիպ նյութեր