211652_close_icon
views-count5890 դիտում article-date 08:32 21-11-2015

Սուրիկ Խաչատրյանը չի վարձատրել Երևանում շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է Սյունիքի մարզպետի մասին. «Շրջանառվող լուրերի համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ։ Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում Է Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, որպեսզի հանդիպեն տան տերերի հետ և ճշտեն, թե իրենց գումարները երբ են ստանալու։ Սակայն պարզվել է, որ մարզպետը և նրա ընտանիքի անդամները այդ տանը գրեթե չեն լինում, ամեն դեպքում, առանձնատան պահակակետում արհեստավորներին ասել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել։ «Ժողովուրդ»–ը լուրերի իսկությունը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա, լսելով հարցը, զայրացած ասաց, որ դրանք սուտ են, և որ դրանք տարածողներն այդպես փորձում են իրեն վարկաբեկել»։

Նմանատիպ նյութեր