38187 դիտում
09:43 15-02-2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով դատախազության և քննչական ապարատում երկար տարիներ աշխատած գնդապետ Կարեն Խաչատրյանը ոստիկանությունում պաշտոնի է նշանակվել
Երեկ՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ հերթապահ մասի ծառայության վարչության պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Խաչատրյանը իրավապահ համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության, Հայաստանի քննչական կոմիտեի համակարգում, մի քանի վարչական շրջաններում եղել է քննչական բաժնի պետ և իրավապահ համակարգում համարվում է գործի գիտակ: Բազմաթիվ քրեական գործեր են քննվել նրա ղեկավարած բաժիններում, այդ թվում՝ աղմկահարույց:
Նա բարձր է գնահատվում նաև իր մարդկային արժանիքների համար:

Նմանատիպ նյութեր
62181 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել