211652_close_icon
views-count1888 դիտում article-date 10:14 21-11-2015

Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել

Բելգիայի իշխանությունները մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ են հայտարարել, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնին: Հաղորդագրության մեջ նշված է. «Իրավիճակի վերլուծությունը բացահայտել է լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է բնակչության համար անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկում»: Բրյուսելի բնակիչներին հորդորվում է խուսափել մարդաշատ վայրերից և խստորեն հետևել ոստիկանության ու հատուկ ծառայությունների ցուցումներին:

Նմանատիպ նյութեր