211652_close_icon
views-count5005 դիտում article-date 17:37 21-11-2015

Արմանի կնոջ աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 36-ամյա Բագրատը, ցանկանալով սպանել, կրակել է Արմանին եւ Ռուդոլֆին

36-ամյա Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի 14 փողոցի սկզբնամասում Արման Վարտանյանի կնոջ աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ռուդոլֆ Սեդրակյանի, Արմեն Էմբոյանի և Ռազմիկ Թովմասյանի հետ, որի ընթացքում Ա. Էմբոյանին և Ռ. Սեդրակյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող հրազենից կրակել է Ռ. Սեդրակյանի և Ա. Էմբոյանի որովայնի առաջնային պատի շրջանին, որից հետո վերջիններս թափանցող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժշկական միջամտության հետևանքով հաջողվել է փրկել նրանց կյանքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1,6-րդ կետերով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր