211652_close_icon
views-count3100 դիտում article-date 15:00 22-06-2016

Ի՞նչ ընթացք ստացավ Բագրատի գործը, ով ընկերոջ կնոջ համար փորձել է սպանել Ռուդոլֆին եւ Արմեին

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արման Վարտանյանի կնոջ աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ռուդոլֆ Սեդրակյանի, Արմեն Էմբոյանի և Ռազմիկ Թովմասյանի հետ, որի ընթացքում Ա.Էմբոյանին և Ռ.Սեդրակյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող հրազենից կրակել է Ռ.Սեդրակյանի և Ա.Էմբոյանի որովայնի առաջային պատի շրջանին, որից հետո վերջիններս թափանցող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժշկական միջամտության հետևանքով հաջողվել է փրկել նրանց կյանքը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը որոշել է նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն և փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ՚Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնՙ ՓԲԸ-ի հոգեբույժ փորձագետներին: Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը. 1. Բագրատ Աշոտի Թումանյանը հոգեկան խանգարմամբ տառապում է, թե ոչ, եթե այո, ապա ինչ տիպի հիվանդությամբ, հնարավոր է որոշել, թե երբվանից է նրա մոտ առաջ եկել հոգեկան խանգարումը, թե ոչ, եթե հնարավոր է, ապա նշել, թե Բագրատ Աշոտի Թումանյանի մոտ երբվանից է առաջ եկել հոգեկան խանգարումը: 2. Հոգեկան խանգարման հետևանքով Բագրատ Աշոտի Թումանյանը կարող է հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, թե ոչ, կամ մասնակցել դատավարական գործողություններին: 3. Ներկա վիճակով Բագրատ Աշոտի Թումանյանը անմեղսունակ է, սահմանափակ մեղսունակ, թե մեղսունակ: 4. Բագրատ Աշոտի Թումանյանը հարկադիր բուժման կարիք ունի, թե ոչ, եթե այո, ապա ինչ ռեժիմի:

Նմանատիպ նյութեր