211652_close_icon
views-count23071 դիտում article-date 13:01 23-11-2015

Ողբերգական դեպք Երևանում. հրշեջները Նոր Արեշում տան կրակը մարելուց հետո հայտնաբերել են 84-ամյա կնոջ մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցի 32/3 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, քանի որ կար վտանգ, որ կրակը կայծակնային արագությամբ կտարածվեր հարևան տների ուղղությամբ: Հրշեջները կրակը մարելուց հետո նշված տանը հայտնաբերել են 84-ամյա Եկատերինա Նիկողոսյանի դին՝ մոխրացած վիճակում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր