211652_close_icon
views-count1325 դիտում article-date 15:24 23-11-2015

Քննիչը կաշառք է պահանջել՝ քրեական պատասխանատվության չենթարկելու համար. հարուցվել է քրգործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Կաշառքի գումարը չտալու դեպքում քննիչը սպառնացել է իրեն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց ինքը հրաժարվել է վերջինիս կաշառք տալուց: Քննիչը քրեական գործով կեղծիքներ է կատարել իր կողմից խարդախություն կատարելը հիմնավորելու համար, որից հետո իր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտել է և այն ուղարկել դատարան: Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր