211652_close_icon
views-count908 դիտում article-date 19:12 23-11-2015

Հավաստագիր կստանա 73 հավակնորդ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցուցակը հաստատելու և հրապարակելու մասին": Հրամանի համար հիմք են հանդիսացել "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված և 2015թ. նոյեմբերի 17-ի, 18-ի և 19-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները: Համաձայն հրամանի հավաստագիր կստանա 73 հավակնորդ:

Նմանատիպ նյութեր