12749 դիտում
20:49 23-11-2015
Թոշակառու Նելլի տատը պնդում է, որ իր տունը բլոկադայի է ենթարկվել. նա օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 27 տան բնակիչ, 66-ամյա Նելլի Հակոբյանի տունը բլոկադայի է ենթարկվել և նա հայտնվել է փողոցում:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց ինքը՝ փողոցում հայտնված 66-ամյա Նելլի Հակոբյանը:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ այդ տան 1-ին հարկը նա գնել է 1966 թվականին Վանիկ Իսահակյանից, նույն ժամանակաշրջանում տան 2-րդ հարկը գնել է Հայկազ Թադևոսյանը, որի ժառանգը դարձել է Մելանյա Թադևոսյանը, իսկ հետագայում` Դավիթ Թադևոսյանը:
Տան մուտքը ընդհանուր է եղել և առաջին և 2-րդ հարկերի բնակիչները օգտվել են 1 մուտքից:
Վանիկը երբ մահացել է, նրա ժառանգորդն է եղել որդին` Ալբերդ Իսահակյանը: «2005-ին ինձանից գաղտնի տան ընդհանուր մուտքի մասը, որի կեսը ինձ էր պատկանում, Ա. Իսահակյանը կրկնակի վաճառք կատարեց Դավիթ Թադևոսյանին, իսկ վերջինն էլ 2012-ին վաճառել է Սուսաննա Աբգարյանին: Ս. Աբգարյանը դիմեց դատարան, որպեսզի տան մուտքի մասը ամբողջական պատկանի իրեն և ինձ արգելեն այդ տարածքից օգտվել»,- պատմեց Նելլի Հակոբյանը:
Դատարանը բավարարել է հայցը: «10 օր առաջ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները եկան իմ տան մուտքի դուռը պատեցին և տունս ամբողջովին փակեցին, ասացին, որ իմ տան դուռը պետք է լինի հակառակ մասում գտնվող 27/1 տնից, որտեղ բնակվում է իմ որդին` Մխիթար Հակոբյանը, այսինքն` որդուս տան հյուրասենյակի մեջ պետք է պատը քանդվի և դուռ բացվի:
Այժմ իմ տունը բլոկադայի է ենթարկվել և ես հայտնվել եմ փողոցում, չգիտեմ` ուր դիմեմ, որ այս հարցը լուծում ստանա: Խնդրում եմ պատկան մարմիններին, որպեսզի օգնեն ինձ` իմ մուտքը բացվի և շարունակեմ իմ տանը ապրել»,- խնդրանքով դիմեց Նելլի տատը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+