1753 դիտում
08:05 24-11-2015
Սփյուռքը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում հրաժարվում է Հայաստանին գումար հանգանակել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն այսօր գրում է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ այս տարվա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքներով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ից 22-ը, հավաքվել է ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար։ Իհարկե, այդ գումարն էլ խոստումների ձևով է, և սովորաբար վերջնական թիվը ավելի պակաս է լինում։ Փաստորեն տարեցտարի սփյուռքը ավելի քիչ գումար է հանգանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքների ժամանակ։ 2013-ի համաեվրոպական դրամահավաքի ժամանակ հավաքագրվել էր 1 մլն 460 հազար եվրո, իսկ 2014-ին՝ արդեն 1 մլն 370 հազար եվրո:
Այս թվերը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ամենախոսուն գնահատականն են։ Սփյուռքը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում փաստացի հրաժարվում է Հայաստանի համար գումար հանգանակել։ Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում քաղաքական կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, սփյուռքի հանգանակության չափերը տարեցտարի նվազելու են»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1804 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1669 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1306 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»