1866 դիտում
08:46 24-11-2015
«Այո»-ի Քանաքեռ-Զեյթունի շտաբը ԴԱՀԿ պետի հետ կապ ունեցող «Քեթրին» ընկերության գրասենյակն է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Երեկ մեր թերթի խմբագրության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ նույն անծանոթ մարդը, ցուցակներով զինված, այցելել Է իրենց բնակարան և փորձել ճշտել տվյալ հասցեում գրանցված երեք ընտրողների դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Այցելուն խնդրել է իրեն հստակ պատասխան տալ «այո՞» են ասելու, թե՞ «ոչ»։ Նա հանդես է եկել «Այո»-ի շտաբի անունից։ Երբ քաղաքացին խորամանկելով հետաքրքրվել Է ընտրակաշառքի մասին, անծանոթ այցելուն պատասխանել է, որ դեռ չի կարող ոչինչ ասել, բայց չի բացառվում. որ յուրաքանչյուր «այո»–ի համար շտաբը գումար վճարի։
Մեր թղթակիցը փորձել է հենց «Այո»-ի Քանաքեռ Զեյթունի շտաբից մեկնաբանության ստանալ, արդյոք շտաբը մարդիկ ուղարկո՞ւմ Է տարբեր հասցեներով, բնակիչների դիրքորոշումը ճշտում։ «Այո»–ի շտաբի կայքում նշված է, որ Քանաքեռ-Զեյթունի շտաբի պատասխանատուն թաղապետ Արտակ Հանիսյանն Է։ Զանգահարելով շտաբ, մեր թղթակիցը պարզել Է, որ դա ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ կապ ունեցող «Քեթրին» ընկերության գրասենյակն է։ Հանիսյանը զանգահարելու պահին շտաբում չի եղել, փոխարենը լրագրողի հարցերին պատասխանելու լիազորաթյաններ Է հանդես բերել ոմն Ենոք Անդրեասյան։ Նա լրագրողից նախ պահանջել Է հայտնել, թե որ հասցեից Է ահազանգը։ Բացասական պատասխան ստանալով Անդրեասյանը ասել է. «Չկա նման բան. ես ձեզ ասում եմ չկա։ «Այո»–ի շտաբը բնակարաններ չի այցելում ե մարդկանցից դիրքորոշում պարզում»։
Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե իր զրուցակիցը «Այո-ի շտաբում ի պաշտոնե ով է, պարզվել է, որ Ենոք Անդրեասյանը իրականում շտաբի անդամ իրեն չի համարում, նա «Քեթրին» ընկերության աշխատող է, զբաղվում է ընկերության տեղամասերի համակարգման ինչ-որ աշխատանքներով»։
Նմանատիպ նյութեր
12195 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
Այս բաժնից
724 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
958 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2275 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ