211652_close_icon
views-count1359 դիտում article-date 10:09 24-11-2015

Մեքսիկայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռիխտերի սանդղակով 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավային՝ Հերրերո նահանգում՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Մոսկվայի ժամանակով ժամը 23:41-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սան-Լուիս-Ակատլան բնակավայրից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 37,9 կմ խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր