211652_close_icon
views-count623 դիտում article-date 11:41 24-11-2015

Գալուստ Սահակյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր