10608 դիտում
08:31 25-11-2015
Ո՞ւմ է վաճառվել «Աշտարակ կաթ» ընկերությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը գնել է «Աշտարակ կաթ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Ըստ այդ լուրերի, «Աշտարակ կաթը» վերջին տարում ֆինանսական խնդիրներ է ունեցել և փորձել է նոր ներդրումներ ներգրավել: Սակայն հնարավոր տարբերակներից ընտրվել է բաժնետոմսերի վաճառքի միջոցով նոր ներդրող ներգրավելու ճանապարհը:
Այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Աշտարակ կաթ» ընկերությունից: Սակայն ընկերության մարքետինգի բաժնից մեզ տեղեկացրին, որ ընկերությունը չի վաճառվել, երբեք չի վաճառվի, նոր սեփականտեր չունի և որ «Աշտարակ կաթը» շարունակում է գործել սովորականի պես: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը ևս «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, անցած տարիներին Հայաստանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ կողմերը հերքել են խոշոր գործարքի գոյությունը, իսկ երբ այն կայացել է, արդեն հաստատել են»:
Նմանատիպ նյութեր
3770 դիտում
10:10 30-04-2015
«Աշտարակ կաթ»-ի և «Թամարա»-ի վարորդների և առաքիչների վեճը վերածվել է ծեծկռտուքի. Ժողովուրդ
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»