211652_close_icon
views-count1941 դիտում article-date 16:47 25-11-2015

Բացահայտվեց հերթական խարդախությունը. ոսկու ձուլակտորների փոխարեն այլ մետաղ էր գրավադրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1987 թ. ծնված Հայկազ Հ.-ն հոկտեմբերի 8-ին և 24-ին Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող գրավատանը համապատասխան պայմանագրերի հիման վրա մաքուր ոսկու ձուլակտորներ գրավադրելու պատրվակով՝ գրավադրել է փակ տուփերում գտնվող 100 գ կշռով մաքուր ոսկու 1-ական ձուլակտորներ, որոնց դիմաց նրան տրամադրվել է ընդհանուր 2.700.000 դրամ, իսկ նոյեմբերի 7-ին նրա կողմից երրորդ նմանատիպ ձուլակտորի գրավադրման ժամանակ պարզվել է, որ ինչպես այդ, այնպես էլ նախկինում գրավադրված երկու ձուլակտորների միայն արտաքին շերտն է եղել ոսկուց, իսկ մնացած զանգվածը հանդիսացել է այլ մետաղ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր