942 դիտում
13:22 25-11-2015
Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի փլուզված հատվածը վերականգնվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3) 95-96-րդ կմ-ում` Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի երթևեկելի հատվածում, նոյեմբերի 19-ին տեղի էր ունեցել հողային պաստառի և կողնակի փլուզում:
Նշված հատվածում նոր փլուզումների վտանգը կանխելու համար ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊ ընկերությունը խնդրին ժամանակավոր լուծում է տվել։ Ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են հողային պաստառի և կողնակի վերականգնման աշխատանքներ, ճանապարհի փլուզված հատվածի երկայնքով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ։
Միաժանանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դիմել է «Արցախճան» ինստիտուտ ՓԲ ընկերությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և ճանապարհահատվածի վերականգնման նպատակով համապատասխան եզրակացություն տալու համար։
Նմանատիպ նյութեր
2440 դիտում
09:40 10-04-2015
Երեկոյան Նոր գյուղով անցնող Գետառի ջրի մակարդակը բարձրացել է և լցվել տները. ՀԺ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված