211652_close_icon
views-count2443 դիտում article-date 09:40 10-04-2015

Երեկոյան Նոր գյուղով անցնող Գետառի ջրի մակարդակը բարձրացել է և լցվել տները. ՀԺ

«Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաև նկուղներ: Ինչպես «Հժ»-ին հայտնել են Նոր գյուղի գյուղապետարանից, վարարումը տեղի է ունեցել շատ արագ: Նորգյուղցիները հազիվ են հասցրել անասուններին հանել գոմերից: Դեռ կեսգիշերին գյուղացիներն ու փրկարարները համատեղ ուժերով փորձել են նվազեցնել ջրի հոսքը: Նախօրեին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այն գետերի ցանկը, որոնք կարող են ապրիլի 10-11-ին, պայմանավորված բարձր ջերմաստիճանով և տեղումներով, վարարել: Այդ շարքում Գետառը չկա: Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, ու փաստորեն՝ այնտեղ ձնհալն սկսվել է սպասվածից էլ շուտ»,–գրում է թերթը։ Ինչպես ավելի վաղ Նոր գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/09/49088/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], երեկ՝ ապրիլի 9-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Նոր գյուղ վարչական տարածքում: Ձնհալի պատճառով Գետիկ գետը վարարել և իրենով էր արել գրեթե 15-ից ավելի գյուղացիների տներ: Օպերատիվորեն գյուղ էր ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով տեղում ղեկավարում էր աշխատանքները, սակայն այդ պահին հատուկ տեխնիկայով, տրակտորներվ փորձում էին ջրի հունը կանգնեցնել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր