764 դիտում
21:16 26-11-2015
«Սննդային շղթան՝ դպրոցի բակում». բնապահպանական կրթական փորձնական ծրագիր՝ աշակերտների համար
«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը՝ «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ենթածրագիրն է մեկնարկել Երևանի հ. 87 միջնակարգ և Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցներում։
Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը համատեղ իրականացնում են «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը, որի մասնակիցներն են 8-9-րդ, ինչպես նաև ավագ դասարանների աշակերտներ։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի շնորհիվ դպրոցահասակ քաղաքացիները կսովորեն ու առօրյայում կկիրառեն բնապահպանական գործընթացներում մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և բնապահպանական խնդիրները լուծելու հնարավոր ուղիները։
Ծրագիրը աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել բնապահպանական խնդիրների լուծման
աշակերտների անհատական և խմբային ունակությունները:
«Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ծրագրի դասընթացներին մասնավորապես աշակերտները կսովորեն, կհետազոտեն առողջ՝ օրգանական սնունդ արտադրելու եղանակները, ապա գարնանը գիտելիքները կկիրառեն գործնականում։
Նմանատիպ նյութեր
3153 դիտում
16:17 30-01-2014
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի նախկին դպրոցի բակում 10-նյակ աշակերտների դիակներ են հայտնաբերվել
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ