Երգչուհի Ադելի նոր ալբոմը վաճառքների ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը թողարկումից ընդամենը մեկ շաբաթ անց վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում։ Այս մաիսն հայտնում է Billboard-ը:
5 օրվա ընթացքում վաճառվել է «25» անվանումով ալբոմի 3,38 մլն օրինակ, իսկ ալբոմի առաջին երգը` Hello-ն, առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում:
Հիշեցնենք, որ բրիտանական ռեկորդը պատկանում է Oasis խմբին, որի Be Here Now ալբոմը 1997-ին մեկ շաբաթում վաճառվել է 696 հազար օրինակով: