969 դիտում
16:45 30-11-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Նոյեմբերի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 265 դեպքի: Նախարարին զեկուցվեց նաև քաղաքացիական պաշտպանության նվիրված միջոցառումների կազմակերպման և ընթացքի մասին:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվում են սեյսմիկ պաշտպանության վարքականոնների թեմաներով դասընթացներ:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ դեկտեմբերի մեկից սպասվում են տեղումներ և կնկատվի ջերմաստիճանի անկում:
ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական խորհրդատվական գծով ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Երիցյանը իր զեկույցում անդրադարձավ նախարարության դիմորդների հետ անցկացվող հոգեբանական թեստավորման արդյունքներին: ՏԿԱԻՆ-ի 70 դիմորդ արդեն անցել են հոգեբանական թեստավորում, և վերջիններիս հոգեբանական նկարագիրն ու սթրեսակայունության մակարդակը ներկայացված են նախարարության փ/ծ կադրեր վարչությունում: Արևիկ Երիցյանը նշեց նաև ՌԴ Պյատիգորսկ քաղաքի բժշկա-դեղագործական ինստիտուտում կայացած ռուսերենից հայերեն թարգմանված «Առաջին օգնության ցուցաբերում» և «Շտապ նախահոգեբանական օգնություն» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսին ուղիղ տեսակապով մասնակցության մասին: Ուսումնական ձեռնարկները հնարավորություն են տալիս հասկանալի եղանակով յուրացնել առաջին օգնության հմտությունները և կազմված են հատուկ պատկերազարդումներով, որոնք ավելի մատչելի են դարձնում նյութի ըմբռնումը: Ձեռնարկի 100 օրինակ տրամադրվելու է նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
Նմանատիպ նյութեր
794 դիտում
13:15 27-04-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
1008 դիտում
12:14 25-05-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում Արմեն Երիցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
812 դիտում
15:18 13-04-2015
Տեղի է ունեցել ՏԿԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին