1071 դիտում
21:32 30-11-2015
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է, «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը,
Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը հակիրճ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային եւ Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին:
Բազմաշերտ տեսակետների ու վերլուծությունների փոխանակում տեղի ունեցավ կլոր սեղանի շուրջ կայացած քննարկման ժամանակ:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Իրան Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Քննարկումների ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էին «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
19:28 01-07-2014
ԱԳ նախարարն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ
1142 դիտում
16:49 26-11-2014
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Այս բաժնից
265 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
340 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
889 դիտում
15:45 25-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին